Հարգելի՛ այցելու,


   Սիրով ողջունում եմ Ձեզ Երևանի քաղաքապետարանի Ռ. Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի ինտերնետային կայքում: Հուսով եմ, որ այցելելով մեր կայք` կստանաք դպրոցի մասին հնարավոր ամբողջական տեղեկատվություն: Կայքում առկա «Կրթական նյութեր» բաժնում կարող եք գտնել մեր ուսուցիչների պատրաստած էլեկտրոնային դասերը և այլ հետաքրքիր նյութեր: Կայքի «Նորություններ» բաժնից կարող եք տեղեկանալ դպրոցում տեղի ունեցող միջոցառումների, կարևոր իրադարձությունների մասին, իսկ «Ֆոտոալբոմ» բաժնից` գտնել դպրոցի նախկին շրջանավատների և դպրոցում անցկացվող տարատեսակ միջոցառումների նկարներ: Ակնկալում եմ Ձեր աջակցությունն ինչպես թիվ 77 դպրոցի գործունեության, այնպես էլ՝ մեր ինտերնետային կայքի զարգացման աշխատանքներում: